Սառնաղբյուր / Յոգա

Շիրակի մարզ

Not Rated from 0 reviews
0/5
0% of guests recommend

Duration

10 Hours

Tour Type

Յոգա տուրեր

Group Size

20 persons

Location

Շիրակի մարզ

Overview

 

  • Յոգայի պարապմունք
  • Թալինի Կաթողիկե եկեղեցի
  • Սառնաղբյուրի Հոգևանքի Ս. Կարապետ եկեղեցի
  • Սառնաղբյուրի Սուրբ Թադեոս Առաքյալի եկեղեցի
  • Սառնաղբյուրի Սբ. Հակոբ եկեղեցի
  • Զաղա սուրբ ջուր/ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի
  • Սառնաղբյուրի ջրամբար
  • Լմբատավանք
  • Հառիճավանքի  վանքային համալիր
  •  Վարդաքարի ջրամբար

 

Շարունակում ենք զբաղվել յոգայով՝ բնության գրկում:

Տուրի առաջին կետը կլինի առավոտյան յոգան:

Այնուհետև կուղևորվենք դեպի Թալինի Կաթողիկե եկեղեցին/ Թալինի մեծ տաճարը/, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ Կաթողիկեն թվագրվում է VII դ.:

Հաջորդ կանգառը կլինի յուրահատուկ Սառնաղբյուր գյուղը, որը հայտնի է իր եկեղեցիներով և սուրբ ջրերով: Այստեղ կտեսնենք միջնադարյան Հոգեվանք համալիրը (Կարմիր վանք կամ Ձորագյուղի վանք): Հոգեվանքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1205 թ.: Սբ. Թադեոս Առաքյալ եկեղեցին կառուցվել է 1883 թ-ին: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, կառույցն ու պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդաքանդակները բնորոշ են V-VI դարերին:

Կանգ կառնենք «Զաղա» սուրբ ջրի քարայրի մոտ: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանզի եղել է  Գրիգոր Լուսավորչր ուխտատեղին, այստեղ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը մինչ օրս ծառայում է որպես ուխտատեղի: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր:

Ճանապարհին կտեսնենք Սառնաղբյուրի գեղեցիկ ջրամբարը:

Հաջորդ կանգառը կլինի Լմբատավանքը, որը գտնվում է Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր կառույց է:

Տուրի վերջին կանգառը կլինի Հառիճավանքի  վանքային համալիրը (XIII դ),  որը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Գրիգոր և Սուրբ Աստվածածին մատուռներից, զանգակատնից, տնտեսական կառույցից և  դպրոցի շենքից:

Հետդարձի ճանապարհին կվայելենք նաև Վարդաքարի ջրամբարի գեղեցկությունը:

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Tour Location

Շիրակի մարզ

Reviews

0/5
Not Rated
Based on 0 review
Excellent
0
Very Good
0
Average
0
Poor
0
Terrible
0
No Review
You must log in to write review
from ﷼ 282.276,56

Extra prices:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
from
﷼ 282.276,56
0 Review