Ջիպ տուրեր
20 մարդ
Կոտայքի մարզ
Ծրագիր՝
Տուրի առաջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:
XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից: Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:
Տուրի հաջորդ կանգառը Գութանասարն է: Գութանասարը ՀՀ Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնահամակարգում գտնվող հանգած հրաբխային լեռնագագաթ է։ Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ։ Բարձրությունը 2299.6 մ է։ Սարը պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ և ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։
Տուրի վերջին կանգառը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է:
Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ 18:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ